Հայաստան
28 մայիսի 2026 • 12:17
Փաշինյանի առաջարկով 4 զինվորականի գեներալ–մայորի կոչում է շնորհվել
Նշվում է՝ ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանին շնորհվել է քաղաքացիական ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան, իսկ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի տեղակալներ Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանն էլ պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալներով։

Հայաստանի 1–ին Հանրապետության օրվա առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով ՀՀ ՊՆ 5 բարձրաստիճան զինվորականի կոչումները բարձրացվել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանին, ՀՀ ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության պետ, գնդապետ Գեղամ Փաշիկյանին, 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյանին, 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Գագիկ Պողոսյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչումներ»,– ասված է հաղորդագրության մեջ
Նշվում է՝ ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանին շնորհվել է քաղաքացիական ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան, իսկ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի տեղակալներ Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանն էլ պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալներով։
Կարդացեք նաև
29 հուլիսի 2026
Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել հեծանվանավակով ափից հեռացած երկու քաղաքացու
Քաղաքացիներին անվտանգ մոտեցրել են ափ։
Հայաստան29 հուլիսի 2026
ՀՀ–ում 2 մարդ թրաֆիքինգի է ենթարկել անչափահասին և նրա հորը. ՔԿ
Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:
Հայաստան29 հուլիսի 2026
Հայաստանում դեռևս +40 աստիճան տաքություն չի կանխատեսվում. Սուրենյան
Առաջիկա 5 օրն ամենատաք գոտին կշարունակի մնալ Արարատյան դաշտը