Փաշինյան․ «Ես նախապես տեղեկացրել եմ, որ մայիսի 28-ին ԵԱՏՄ նիստին չեմ մասնակցի»
Վարչապետը հայտարարել է, որ մայիսի 28-ին չի մասնակցի Եվրասիական տնտեսական միություն նիստին՝ նախապես տեղեկացնելով գործընկերներին։ Նա նշել է, որ Հայաստանը միաժամանակ տարբեր միջազգային հարթակների անդամ է և վարում է իր օրակարգը՝ շեշտելով, որ փոքր պետությունը չի կարող ներգրավվել բոլոր գլոբալ գործընթացներում։

Հայաստանի Հանրապետության վարչապետը անդրադարձել է մայիսի 28-ին կայանալիք Եվրասիական տնտեսական միությոան նիստին մասնակցության հարցին՝ նշելով, որ ինքը չի մասնակցելու միջոցառմանը։
Վարչապետը նաև խոսել է բազմակողմ հարթակների մասին՝ ընդգծելով դրանց բնույթը և երկրների դերակատարումը միջազգային ձևաչափերում։
«Եվրոպական քաղաքական համայնքը բազմակողմ հարթակ է, անցկացման վայրը կապ չունի, և այդ միջոցառումը որքան Հայաստանի, այնքան էլ մյուս գործընկերների միջոցառումն է։ Եվ որպես հյուրընկալող երկրի կարգավիճակում պարտադիր չէ, որ ես արձագանքեմ կամ գրաքննեմ ամեն ինչին, դա բազմակողմ հարթակ է, և այդ բազմակողմ հարթակում մարդիկ արտահայտվում են»,– նշել է նա։
Նրա խոսքով՝ Հայաստանը միաժամանակ մի քանի միջազգային կառույցների անդամ է։
«Հայաստանը Եվրոպական քաղաքական համայնքի անդամ երկիր է, Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր է, ԱՊՀ անդամ երկիր է, և դա չի նշանակում, որ մենք հավակնում ենք համաշխարհային բոլոր գործերին խառնվելու համար։ Մենք փոքր երկիր ենք, մեր օրակարգով ենք շարժվում, և չենք համարում, որ գլոբալ հարցերի շուրջ պետք է առաջ ընկնել և հայտարարություններ անել»,– ասել է նա։
Վարչապետը նաև ընդգծել է Հայաստանի դիրքորոշումը միջազգային հակամարտությունների վերաբերյալ։
«Մենք պի՞տի Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունները կարգավորենք։ Մենք մեր համեստ դերակատարումներն ենք կատարում, որպեսզի նպաստենք համաշխարհային կայունությանը և խաղաղությանը, բայց մեր մասով»,– նշել է նա։
Խոսելով մայիսյան միջազգային այցերի մասին՝ վարչապետը հավելել է, որ իր բացակայությունների մասին նախապես տեղեկացրել է գործընկերներին։
«Ես նախապես տեղեկացրել եմ, որ քարոզարշավի բերումով չեմ կարողանալու մասնակցել նաև մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթին։ Ինչպես նաև հեռախոսազանգով տեղեկացրել եմ Ղազախստանի նախագահին, որ արձակուրդում եմ, և որ միջոցառմանը կմասնակցի փոխվարչապետը»,– ասել է նա։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։