Հայաստան
8 ապրիլի 2026 • 06:58
Ուժեղ քամու դեպքում պահպանել անվտանգության կանոնները․ ՆԳՆ ՓԾ
Ուժեղ քամու դեպքում խորհուրդ է տրվում հետևյալ գործողությունները:

ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է ուժեղ քամու դեպքում պահպանել անվտանգության կանոնները։
Ուժեղ քամու դեպքում խորհուրդ է տրվում՝
- խուսափել բաց տարածքներից, հատկապես այն վայրերից, որտեղ կան բարձր և հին ծառեր, որոնք կարող են ընկնել.
- լինել զգոն շինությունների մոտ՝ չամրացված կամ թույլ ամրացված կառուցատարրերից.
- եթե բաց տարածքում եք, կամ ձեր տունը չի ապահովում բավարար պաշտպանություն, արագ տեղափոխվեք անվտանգ վայր, հնարավորինս մնացեք ներսում.
- եթե գտնվում եք փողոցում կամ բաց տարածքում՝ հեռու մնացեք էլեկտրասյուներից և լուսային սյուներից։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: