ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵՆ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է
Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներով SMS հաղորդագրություններ

Կադաստրի կոմիտեն հաղորդագրություն է գրել իր պաշտոնական կայքում զգուշացնելով քաղաքացիներին․
"Հարգելի քաղաքացինե՛ր, այսօր Կադաստրի կոմիտեին սպասարկող կազմակերպությունից տեղեկություն է ստացվել, որ կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներով SMS հաղորդագրություններ, որոնք որևէ առնչություն չունեն Կադաստրի կոմիտեի գործառույթների հետ։"
Կոմիտեից նշել են նաև նամակների բովանդակության մասին․
Այս պահին նամակներն առավելապես ունեն այսպիսի բովանդակություն.
«Booking.com: Refund of 243,360 AMD has been processed. Please verify your card details within 24 hours to receive the money: <հղում>»
‼️ԽՆԴՐՈՒՄ ԵՎ ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ
Չարձագանքել նման հաղորդագրություններին, դրանց միջոցով չտրամադրել անձնական տվյալներ:
Եթե ուղարկվում են հղումներ, չբացել դրանք, –ասվում է հաղորդագրությունում։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։