Ուրսուլա ֆոն դեր Լայեն. ԵՄ-ն 200 միլիոն եվրոյի դրամաշնորհ կհատկացնի Կովկասում կապուղիների զարգացման ծրագրերին
Եվրահանձնաժողովի ղեկավարի խոսքով՝ այդ նպատակին է ուղղված եվրոպական հատուկ ռազմավարությունը.

Եվրոպական միությունը ցանկանում է խթանել խաղաղությունը տարածաշրջանային փոխկապակցվածության միջոցով։ Այս մասին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ հայտարարության ժամանակ հայտնել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։
Եվրահանձնաժողովի ղեկավարի խոսքով՝ այդ նպատակին է ուղղված եվրոպական հատուկ ռազմավարությունը.
«Մենք ունենք «Global Gateway» (Գլոբալ դարպաս) կոչվող ծրագիրը եվ կհատկացնենք 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ՝ Կովկասում փոխկապակցվածության ծրագրերը խթանելու համար։ Սա ապագայում կբացի 2 միլիարդ եվրոյի պոտենցիալով հնարավորություններ, ինչը վերաբերում է ինչպես մասնավոր, այնպես էլ պետական ներդրումներին։ Խոսքը վերաբերում է նաև Նախիջևանի ուղղությամբ երկաթգծին, ծրագրերի իրականացմանը եվ Բաքվի նավահանգստի զարգացմանը»։
Ուրսուլա ֆոն դեր Լայենն ընդգծել է, որ այսօր Հարավային Կովկասը գտնվում է շատ կարևոր խաչմերուկում, ինչն էլ ավելի է մեծացնում տարածաշրջանի ռազմավարական նշանակությունը, իսկ Ադրբեջանն այստեղ ունի էական դերակատարում։
«Ձեր երկիրն այն սակավաթիվ պետություններից է, որը կարող է խթանել տարածաշրջանային կայունությունն ու զարգացումը։ Այսօր Ադրբեջանը եվ Եվրոպական միությունը բարձր մակարդակի երկխոսություն են իրականացնում նաև կապուղիների ոլորտում։ Կարող ենք խոսել նաև թվային կապի մասին»,- նշել է Եվրահանձնաժողովի նախագահը։
Կարդացեք նաև
Տարածաշրջան16 սեպտեմբերի 2026
Ալիևի՝ Հայաստանի հասցեին վերջին հայտարարությունները չեն աջակցում խաղաղության օրակարգին. ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյան
Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը երբեք չի պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը հեշտ գործընթաց է լինելու։
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվարից օգոստոս ամիսներին կազմել է 1,336,000 դոլար
Թուրքիան առաջին անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում Հայաստան կատարված արտահանումների վերաբերյալ
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Ադրբեջանական «պատմության» ֆիասկոն․ հայերեն արձանագրությունը փլուզեց Գանձասարը «աղվանական» ներկայացնելու փորձը
Գանձասարում հայերեն արձանագրությունը՝ պատմական աղավաղման անհարմար վկայություն։