Ուկրաինայում հակամարտությունը չի կարող կարգավորվել առանց Ռուսաստանի համար անվտանգության երաշխիքների. Սերգեյ Լավրով
«ԵՄ-ում ոչ ոք չի խոսել Ռուսաստանի անվտանգության երաշխիքների մասին»:

«Ուկրաինայում հակամարտությունը չի կարող լուծվել առանց Ռուսաստանի անվտանգության երաշխիքների»։ Այս մասին հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով լրատվամիջոցների հարցին։ Նրա մեկնաբանությունը հրապարակել են ռուական լրատվամիջոցները։
Նախարարի խոսքով՝ այժմ, երբ քաղաքական և դիվանագիտական կարգավորման հեռանկար է երևում, Եվրամիությունը, ձգտելով բանակցային սեղանի շուրջ տեղ գտնել, սկսել է խոսել Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու անհրաժեշտության մասին։
« ԵՄ-ում ոչ ոք չի խոսել Ռուսաստանի անվտանգության երաշխիքների մասին, առանց որոնց հակամարտությունը չի կարող լուծվել», - նշել է Լավրովը։
«Մոսկվան հույս ունի, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն»։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով, որ Ռուսաստանը բարձր է գնահատում ամերիկացի բանակցողների և անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը ուկրաինական հարցում։
Կարդացեք նաև
Տարածաշրջան16 սեպտեմբերի 2026
Ալիևի՝ Հայաստանի հասցեին վերջին հայտարարությունները չեն աջակցում խաղաղության օրակարգին. ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյան
Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը երբեք չի պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը հեշտ գործընթաց է լինելու։
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվարից օգոստոս ամիսներին կազմել է 1,336,000 դոլար
Թուրքիան առաջին անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում Հայաստան կատարված արտահանումների վերաբերյալ
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Ադրբեջանական «պատմության» ֆիասկոն․ հայերեն արձանագրությունը փլուզեց Գանձասարը «աղվանական» ներկայացնելու փորձը
Գանձասարում հայերեն արձանագրությունը՝ պատմական աղավաղման անհարմար վկայություն։