Ուկրաինան այս գիշեր հարվածել է Վորոնեժի Wildberries-ի պահեստներին
Գուսևը նախկինում հայտնել էր, որ տարածաշրջանը հարձակման է ենթարկվել 15 անօդաչու թռչող սարքի միջոցով։

Ուկրաինան այս գիշեր հարվածել է Վորոնեժի Wildberries-ի պահեստներին։ Գիշերը հրդեհված երկու պահեստներից երկրորդում հրդեհը մարվել է, հայտարարել է Վորոնեժի մարզի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը։Այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները։
«Արտակարգ իրավիճակների ծառայությունները շարունակում են աշխատել դեպքի վայրում։ Մեր հրշեջների նվիրվածության շնորհիվ մենք կարողացանք կանխել հավելյալ վնասները», - հավելել է նա։
Նահանգապետը նաև իր և մարզային կառավարության ցավակցությունն է հայտնել գիշերը անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհված տղամարդու ընտանիքին, իսկ վիրավորներին մաղթել է արագ ապաքինում։
Գուսևը նախկինում հայտնել էր, որ տարածաշրջանը հարձակման է ենթարկվել 15 անօդաչու թռչող սարքի միջոցով, իսկ Վորոնեժի մոտ երկու խոշոր պահեստներ հրդեհվել են, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, իսկ երկուսը՝ վիրավորվել։
Wildberries-Russ-ը հայտնել է, որ Վորոնեժի մարզում գտնվող իր լոգիստիկ օբյեկտները տարհանվում են։ Գուսևը ավելի ուշ հայտնել է, որ պահեստներից մեկում հրդեհը մարվել է 16,000 քառակուսի մետր տարածքում, մինչդեռ երկրորդում հրդեհը տեղայնացվել է 75,000 քառակուսի մետր տարածքում։
Կարդացեք նաև
Տարածաշրջան16 սեպտեմբերի 2026
Ալիևի՝ Հայաստանի հասցեին վերջին հայտարարությունները չեն աջակցում խաղաղության օրակարգին. ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյան
Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը երբեք չի պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը հեշտ գործընթաց է լինելու։
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվարից օգոստոս ամիսներին կազմել է 1,336,000 դոլար
Թուրքիան առաջին անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում Հայաստան կատարված արտահանումների վերաբերյալ
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Ադրբեջանական «պատմության» ֆիասկոն․ հայերեն արձանագրությունը փլուզեց Գանձասարը «աղվանական» ներկայացնելու փորձը
Գանձասարում հայերեն արձանագրությունը՝ պատմական աղավաղման անհարմար վկայություն։