Ոստիկանությունը հերքում է. Սիսիանում բողոքի ակցիա անողները Իրանի քաղաքացիներ են, ոչ թե ադրբեջանցիներ
Իրականում Սիսիանում տեղի ունեցած միջադեպն ունի բացառապես աշխատանքային-կենցաղային բնույթ։

Սոցիալական ցանցերում և մի շարք լրատվամիջոցներում տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր Սիսիան քաղաքում ադրբեջանցիներ են ժամանել և բողոքի ակցիա են իրականացնում, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը: Տեղեկությունը պաշտոնապես հերքում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
Իրականում Սիսիանում տեղի ունեցած միջադեպն ունի բացառապես աշխատանքային-կենցաղային բնույթ։ Այսօր Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի վարչական շենքի դիմաց են հավաքվել Իրանի Իսլամական Հանրապետության 25 քաղաքացիներ:
Վերջիններս որպես բանվորներ ներգրավված են Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղում իրականացվող շինարարական աշխատանքներում և իրավապահներին են դիմել իրենց աշխատանքային իրավունքների պաշտպանության հարցով։ Օտարերկրյա քաղաքացիների դժգոհության պատճառը եղել է գործատուի կողմից խոստացված աշխատավարձերը չվճարելը։
«Տարածվող տեղեկությունները, թե իբր ադրբեջանցիներ են ժամանել և բողոքի ակցիա են իրականացնում, մանիպուլյատիվ են և ապատեղեկատվություն»,- հայտնում են կառույցից։
Իրավապահ մարմինները կոչ են անում լրատվամիջոցներին և սոցցանցերի օգտատերերին՝ զերծ մնալ չստուգված ու կեղծ լուրեր տարածելուց, չնպաստել հանրության շրջանում անհարկի լարվածության հրահրմանը և հետևել բացառապես պաշտոնական լրահոսին։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։