«Ոսկե ծիրան»-ի համարտադրության հարթակը հայտարարել է նոր համագործակցության և իրականացվելիք ծրագրերի մասին
Հարթակի գլխավոր պանելային քննարկումը կկրի «Տեղական տաղանդ, համաշխարհային տեսանելիություն․ քասթինգը որպես ստեղծագործական կամուրջ» խորագիրը՝ Filmmakers Europe-ի տնօրեն Դավիդ Ցիցլսպերգերի, քասթինգ տնօրեններ Հերմինա Ֆատյոլի և Հարիկա Ույգուրի մասնակցությամբ։

Հուլիսի 13-ից 18-ը «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի շրջանակում կանցկացվի համարտադրության և ֆինանսավորման GAIFF Pro հարթակը: Փառատոնի լրատվական ծառայության փոխանցմամբ՝ այս տարվա ծրագիրը ներառում է մասնագիտական աշխատարաններ, վարպետաց դասեր, գործնական քննարկումներ և պանելային հանդիպումներ՝ նախատեսված կինոռեժիսորների, պրոդյուսերների և ոլորտի այլ մասնագետների համար։
GAIFF Pro-ն հայտարարել է համագործակցության մեկնարկ արհեստական բանականության առաջատար Magnific AI (նախկինում՝ Freepik) հարթակի հետ, որի շրջանակում կիրականացվի բացառիկ AI Filmmaking Workshop աշխատարանը։ Արհեստական բանականության և ստեղծարար ոլորտների ապագային նվիրված քննարկմանը կմասնակցեն մտավոր սեփականության և քաղաքացիական իրավունքի մասնագետ Եվգենյա Նիկողոսյանը, ReArmenia-ի հիմնադիր Գևորգ Պողոսյանը և «Փոքր Մհեր» ֆիլմի ռեժիսոր և պրոդյուսեր Հովհաննես Մարգարյանը։
Ծրագրի մասնագիտական աշխատարանների շրջանակում Nordisk Film & TV Fond-ի խորհրդատու Օվե Ռիշոյ Յենսենը կներկայացնի «FOMO կինոարտադրություն․ ինչպես խուսափել դրանից» թեման, իսկ CNC FAI, PROCIREP ANGOA հանձնաժողովների անդամ Վիկտոր Էդեն կանդրադառնա միջազգային համարտադրության և ֆինանսավորման առանձնահատկություններին։ Վենետիկի կինոփառատոնի Orizzonti մրցանակակիր, ռեժիսոր Լխագվադուլամ Պուրև-Օչիրը կանցկացնի սցենարական վարպետաց դաս, իսկ Armenian Film Society-ի հիմնադիր Արմեն Կարաօղլանյանը կներկայացնի ֆիլմերի միջազգային առաջխաղացման ռազմավարությունները։
Հարթակի գլխավոր պանելային քննարկումը կկրի «Տեղական տաղանդ, համաշխարհային տեսանելիություն․ քասթինգը որպես ստեղծագործական կամուրջ» խորագիրը՝ Filmmakers Europe-ի տնօրեն Դավիդ Ցիցլսպերգերի, քասթինգ տնօրեններ Հերմինա Ֆատյոլի և Հարիկա Ույգուրի մասնակցությամբ։
Այս տարի կվերադառնան նաև GAIFF Pro Rendezvous հեղինակային հանդիպումները, որոնց հատուկ հյուրերի թվում են Ջեսիկա Հաուսները, օսկարակիր ռեժիսոր Պավել Պավլիկովսկին, կինոյի պատմաբան Մարկ Քազինսը, Proximity Media-ի համահիմնադիր Սև Օհանյանը և ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը։
Կարդացեք նաև
Մշակույթ1 նոյեմբերի 2026
Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ
Միջազգային կառույցի նախնական ցանկում ընդգրկվելու հայտ է ներկայացվել «Արենի-1» քարայրի վերաբերյալ
Մշակույթ24 հոկտեմբերի 2026
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում
Հայաստանը հաղթանակ է տարել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում․ Նարեն՝ «BOO!» երգով, նվաճել է առաջին հորիզոնականը՝ հավաքելով 202 միավոր։
Մշակույթ22 հոկտեմբերի 2026
Ժաննա Անդրեասյանը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հետևելու բարեկարգման աշխատանքներին
Բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի մինչև տարեվերջ։