Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Տարածաշրջան
4 հոկտեմբերի 2026 • 17:13

Որոշ պետություններ փորձում են խնդիրներ հրահրել Հարավային Կովկասում. Մեդվեդև

Ռուսաստանը Կովկասի մի մասն է, ուստի ոչ ոք նրան պետք չէ տարածաշրջանի երկրների հետ «ընկերանալու, առևտուր անելու, զարգանալու համար»։

Որոշ պետություններ փորձում են խնդիրներ հրահրել Հարավային Կովկասում. Մեդվեդև

Որոշ պետություններ փորձում են բաժանել Հարավայնի Կովկասի երկրները։ Նրանք փորձում են այնտեղ խնդիրներ հրահրել, և Ռուսաստանը զգուշությամբ  հետևում է այդ ամենին։ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն այս մասին խոսել է Իրանի Իսլամական Հանրապետության պետական ​​հեռուստատեսության և ռադիոհեռարձակման ընկերությանը տված հարցազրույցում։
«Ինչ վերաբերում է Կովկասին, այո, որոշակի պետություններ ներկայումս փորձում են այնտեղ խնդիրներ հրահրել։ Նրանք փորձում են բաժանել Հարավային Կովկասի երկրները։  Մենք զգուշությամբ ենք հետևում դրան», - ասել է նա։

Մեդվեդևը նշել է, որ Արևմտյան աշխարհը սկզբում Վրաստանին առաջարկել է անդամակցություն ՆԱՏՕ-ին, և դրանից ոչ մի լավ բան չի ստացվել։ «Վրաստանը դեռևս ՆԱՏՕ-ի անդամ չէ։ Նրա ներկայիս ղեկավարությունը հասկանում է, որ սա, հավանաբար, սխալ մոտեցում էր։ Այս ամենը հանգեցրել է հակամարտության:Այժմ,  իրավիճակը փոխվում է Հայաստանում, որտեղ երկրի ղեկավարությունը որոշել է փոխել հանրապետության զարգացման վեկտորը», - ասել է նա։

Միևնույն ժամանակ Մեդվեդևը հավելել է, որ Ռուսաստանը ինքնուրույն է զբաղվում իր տարածաշրջանային խնդիրներով, այդ թվում՝ Կովկասում։ Այն Կովկասի մի մասն է, ուստի ոչ ոք նրան պետք չէ տարածաշրջանի երկրների հետ ընկերանալու, առևտուր անելու, զարգանալու համար։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև