Օրենսդրական նախաձեռնությամբ նախատեսվում է խստացնել ընտրակաշառք տալու և վերցնելու համար սահմանված պատիժները
«Հարցը կքննարկվի և կքվեարկվի Ազգային ժողովի արտահերթ նիստում»։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ օրենսդրական նախաձեռնությամբ նախատեսվում է խստացնել ընտրակաշառք տալու և վերցնելու համար սահմանված պատիժները։ Այս մասին նա ասել է հրապարակած տեսանյութում։
Ալեն Սիմոնյանն ասել է նաև, որ հարցը կքննարկվի և կքվեարկվի Ազգային ժողովի արտահերթ նիստում։
ԱԺ նախագահի ներկայացմամբ՝ ընտրակաշառք վերցնելու համար նախկինում նախատեսված մինչև 7 տարվա ազատազրկման փոխարեն կսահմանվի մինչև 9 տարվա ազատազրկում։ Ընտրակաշառք տալու համար նախատեսված պատիժը ևս կխստացվի՝ մինչև 8 տարվա փոխարեն սահմանվելով մինչև 10 տարվա ազատազրկման։
Ալեն Սիմոնյանի տեղեկացմամբ՝երկրորդ օրենսդրական նախաձեռնությունը վերաբերվում է մեր բնակավայրերին։
«Մեր բնակավայրերի հիմնական մուտքի մոտ պարտադիր կերպով պետք է տեղադրված լինի ՀՀ դրոշ։ Սա նույնպես կբերվի ԱԺ օրակարգ և կքվեարկվի»,- ասել է Ալեն Սիմոնյանը։
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: