Հայաստան
5 սեպտեմբերի 2026 • 05:55
Օգոստոսի 23-29-ը Հայաստանի մի շարք քաղաքներում արձանագրվել է մթնոլորտային օդում փոշու պարունակության գերազանցում
Հրազդան քաղաքում մթնոլորտային օդում փոշու պարունակության գերազանցում է արձանագրվել օգոստոսի 25-ին և 26-ին։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է օգոստոսի 23-29-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակության դիտարկման արդյունքները։ Ըստ հրապարակված տվյալների՝ մի շարք բնակավայրերում արձանագրվել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի գերազանցում։
Մասնավորապես, Վանաձոր քաղաքում փոշու պարունակությունը թույլատրելի նորման գերազանցել է Ծատուրյան փողոցի հարակից տարածքում՝ օգոստոսի 23-ին, 27-ին և 29-ին, մինչդեռ Հերացի և Վարդանանց փողոցների հարակից հատվածներում գերազանցումներ չեն արձանագրվել։ Ալավերդի քաղաքում խախտումներ են գրանցվել օգոստոսի 26-ից 27-ը՝ ինչպես Դեբեդի փողոցի հարակից տարածքում, այնպես էլ Սանահին սարահարթում։ Հրազդան քաղաքում մթնոլորտային օդում փոշու պարունակության գերազանցում է արձանագրվել օգոստոսի 25-ին և 26-ին։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։