Ոչ սթափ վիճակում վարելու 35 դեպք է արձանագրվել
Ուժեղացված ծառայություն մայրաքաղաքում:
Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայողները մայիսի 17-18-ին ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում։
Կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 1132 արձանագրություն, այդ թվում՝ ոչ սթափ վիճակում վարելու 35, առանց վարորդական իրավունքի վկայականի վարելու՝ 20, չամրակապված վարելու՝ 284, վարելիս ծխելու՝ 164, հեռախոսից օգտվելու՝ 96 և այլն։
Հանցագործություն կատարելու կասկածանքով ոստիկանության տարածքային բաժիններ է տեղափոխվել 11 անձ, 9-ը՝ թմրամիջոց ապօրինի պահելու, երկուսը՝ սառը զենք կրելու կասկածանքով։
Վարչական իրավախախտում կատարելու հիմքով մեկ անձ համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին է տեղափոխվել ոչ սթափ վիճակում հասարակական վայրում գտնվելու համար, ևս մեկ անձ Մալաթիային բաժին է ներկայացվել զենք կրելու կանոնները խախտելու համար։
Ուժեղացված միջոցառումները կրում են պարբերական բնույթ:
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։