Հայաստան
7 հունիսի 2026 • 12:05
Ոչինչ չենք կարող անել. ԿԸՀ անդամը` քարոզչական խորհրդանիշով տեղամաս գնալու մասին
Փաշինյանը նաև իրենց քարոզարշավի խորհրդանիշ «սրտիկը» ցույց տվեց ձեռքերով, երբ մոտեցել էր քվեատուփին։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի կարող ընտրողների նկատմամբ որևէ միջոց կիրառել, երբ նրանք քարոզչական նյութերով են ժամանում տեղամաս։ Այս մասին ԿԸՀ ասուլիսի ժամանակ ասաց հանձնաժողովի անդամ Սիլվա Մարկոսյանը։
Նշենք՝ ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ պաշտպանության նախարար, ՔՊ–ի պատգամավորի թեկնածու Սուրեն Պապիկյանը ընտրատեղամաս են գնացել քարոզարշավի տարբերանշանով։
Փաշինյանը նաև իրենց քարոզարշավի խորհրդանիշ «սրտիկը» ցույց տվեց ձեռքերով, երբ մոտեցել էր քվեատուփին։
«Քարոզչական նյութերի, մայկաների կամ այլ իրեր վերաբերյալ կարող եմ ասել, որ մենք խիստ ենք մոտենում, երբ տեղամասում գտնվելու իրավունք ունեցող անձանց մոտ է դա լինում։ Խոսքը վստահված անձանց, ԶԼՄ ներկայացուցիչների և դիտորդների մասին է։ Իրենք կարող ենք պարտադրել, որպեսզի քարոզչական նյութերով տեղամասեր չգան։ Ընտրողների նկատմամբ մենք կարևորում ենք նրանց ընտրողների իրավունքը։ Ցանկալի չէ, բայց չենք կարող որևէ միջոց կիրառել։ Ընտրողների մասով դա չեմ կարող խախտում դիտարկել»,– նշեց Մարկոսյանը։
Հիշեցնենք, որ սակայն, որ հունիսի 6-ին կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարություն էր արել` նշելով, որ առավոտյան 8։00–20։00–ն ընտրատեղամասեր չի կարելի գնալ առաջադրված քաղաքական ուժերի մասնակցության թվերի և քաղաքական սիմվոլիկա ունեցող հագուստով։ ԿԸՀ–ից հիշեցրել էին, որ քվեարկության օրը ցանկացած տեսակի նախընտրական քարոզչություն արգելված է օրենքով և խոսքը ոչ միայն հանձնաժողովների անդամների, այլև քվեարկության եկող քաղաքացիների մասին է։
Կարդացեք նաև
29 հուլիսի 2026
Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել հեծանվանավակով ափից հեռացած երկու քաղաքացու
Քաղաքացիներին անվտանգ մոտեցրել են ափ։
Հայաստան29 հուլիսի 2026
ՀՀ–ում 2 մարդ թրաֆիքինգի է ենթարկել անչափահասին և նրա հորը. ՔԿ
Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:
Հայաստան29 հուլիսի 2026
Հայաստանում դեռևս +40 աստիճան տաքություն չի կանխատեսվում. Սուրենյան
Առաջիկա 5 օրն ամենատաք գոտին կշարունակի մնալ Արարատյան դաշտը