Նոր Նորք վարչական շրջանում կայացավ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը բնակիչների հետ
Եկել եմ ձեզ հետ հանդիպելու, խոսելու և ձեր հարցերին պատասխանելու. Գագիկ Ծառուկյան
Շարունակվում է«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումները Երևանի և մարզերի բնակիչների հետ: Այս անգամ Ծառուկյանը Նոր Նորք վարչական շրջանում է:
«Հարգելի ժողովուրդ, եկել եմ ձեզ հետ հանդիպելու, խոսելու և ձեր հարցերին պատասպանելու: Իմ նպատակը մարդկանց դեմքին նորից ժպիտ տեսնելն է ու հույս արթնացնելը: Ես ուզում եմ, որ մենք այս խեղճացած վիճակից դուրս գանք»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:
Բնակիչների հետ հանդիպման ընթացքում հնչեցին բազմաթիվ հարցեր ու մտահոգություններ: Ծառուկյանն ասաց, որ թիմակիցներին հանձնարարել է շփվել մարդկանց հետ, լսել նրանց խնդիրները, մտահոգությունները: Ըստ նրա՝ չկան չլուծվող խնդիրներ: Դրա համար ընդամենը պետք է ցանկություն և փորձ՝ ծառացած խնդիրները հաղթահարելու համար:
Առաջիկա ընտրությունները ճակատագրական են լինելու ժողովրդի համար, իսկ դրա համար ընդամենը պետք է անտարբեր չգտնվել և մասնակցել քվեարկությանը : Այս առումով Գագիկ Ծառուկյանը խորհուրդ է տալիս վստահել այն մարդկանց, որոնց գործունեությանը ծանոթ են և գիտեն անցած ճանապարհը:
«Ես ամեն ինչ ունեմ, երբեք չեմ եղել պետական պաշտոնյա, բոլորն էլ գիտեն, թե ինչպես եմ ստեղծել առաջին հարյուր հազարը, ինչպես է հարյուրը դարձել երկու հարյուր և ավելացել: Եվ հիմա ես ուզում եմ, որ իմ երկիրը հզոր լինի և ժողովրդի դեմքին ժպիտ լինի»,- ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը:
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։