Նիկոլ Փաշինյանի ստացած «Զայեդ» մրցանակի մասին պատմող ֆիլմն արժանացել է Webby Awards-ի գլխավոր մրցանակին
«Զայեդ»-ը մարդկային եղբայրության մրցանակի և դրան արժանացած մրցանակակիրների մասին է:

«Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի վերաբերյալ վավերագրական սերիալն արժանացել է Webby Awards մրցանակաբաշխության երկու մրցանակի՝ հաղթելով ինչպես գլխավոր մրցանակ, այնպես էլ լավագույն վավերագրական ֆիլմ անվանակարգում: Այս մասին« Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում է The National-ը:
Գլխավոր մրցանակը Heartbeat of Humanity (Մարդկության սրտխփոցը – թրգմ․) բազմասերանոց ֆիլմին շնորհվել է Թվային արվեստների և գիտությունների միջազգային ակադեմիայի կողմից, իսկ Լավագույն վավերագրական ֆիլմ անվանակարգում նախագիծը հաղթել է ավելի քան 4 մլն երկրպագուների քվեարկության արդյունքում:
Վերոհիշյալ ֆիլմը «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի և դրան արժանացած մրցանակակիրների մասին է, որոնց շարքում են նաև Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը:
Վարչապետ Փաշինյանը և նախագահ Ալիևը փետրվարի 4-ին արժանացել են «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակին՝ ի նշանավորումն Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության հաստատման, տարածաշրջանում համագործակցության և կայունության ապահովման օրակարգը հետևողականորեն առաջ մղելու համար։
Կարդացեք նաև
Մշակույթ1 նոյեմբերի 2026
Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ
Միջազգային կառույցի նախնական ցանկում ընդգրկվելու հայտ է ներկայացվել «Արենի-1» քարայրի վերաբերյալ
Մշակույթ24 հոկտեմբերի 2026
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում
Հայաստանը հաղթանակ է տարել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում․ Նարեն՝ «BOO!» երգով, նվաճել է առաջին հորիզոնականը՝ հավաքելով 202 միավոր։
Մշակույթ22 հոկտեմբերի 2026
Ժաննա Անդրեասյանը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հետևելու բարեկարգման աշխատանքներին
Բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի մինչև տարեվերջ։