Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Ոստիկանության բարեփոխումների ընթացքը. հանցագործությունների թիվը նվազել է 3,2%-ով
Նիստի ընթացքում խորհրդի անդամները հանդես են եկել դիտարկումներով և առաջարկներով, որոնք ուղղված են եղել քննչական գործառույթների արդյունավետության բարձրացմանը և համայնքային ոստիկանության աշխատանքի բարելավմանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստը: Օրակարգի շրջանակում քննարկվել է Ոստիկանության բարեփոխումների 2024-2026 թվականների ռազմավարական ծրագրի իրականացման առաջընթացը:
Հիմնական զեկուցող, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է 2025 թվականի ընթացքում կատարված միջոցառումների արդյունքները, ինչպես նաև 2026 թվականի անցած ամիսներին կյանքի կոչված բարեփոխումները։
նախարարի ներկայացմամբ՝ ռազմավարական ծրագրի գերակայությունների և ՆԳՆ նոր կառավարման մոդելի շնորհիվ արձանագրվել են մի շարք առանցքային նվաճումներ.
-
Ստեղծվել են ՆԳՆ մեկ միասնական կրթահամալիրը, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնը, Ոստիկանական 4 հենասյուները, ինչպես նաև ՆԳՆ հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնը։
-
Մարդկային ռեսուրսների կառավարման և բարեվարքության ամրապնդման շրջանակում ծառայություններում աշխատանքի անցնելու համար պարտադիր մուտքային պահանջ է սահմանվել բազային կրթությունը: Կատարելագործվել է ատեստավորման համակարգը և ներդրվել կատարողականի գնահատման նոր մոդել։
-
Աշխատանքներ են իրականացվել ոստիկանության գվարդիայի գործարկման, պարեկային ծառայության ու քրեական ոստիկանության զարգացման ուղղությամբ։ Հանրային ծառայությունները զտվել և տեղափոխվել են ՆԳՆ տիրույթ:
Որպես իրականացված հետևողական աշխատանքի արդյունք՝ Արփինե Սարգսյանը նշել է, որ նախորդ տարվա համեմատ հանրապետությունում գրանցվել է հանցագործությունների թվի նվազում՝ 3,2 տոկոսով։
Նիստի ընթացքում խորհրդի անդամները հանդես են եկել դիտարկումներով և առաջարկներով, որոնք ուղղված են եղել քննչական գործառույթների արդյունավետության բարձրացմանը և համայնքային ոստիկանության աշխատանքի բարելավմանը։
Ամփոփելով նիստը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է բարեփոխումների դինամիկայի պահպանումը և նոր մոտեցումների ներդրումը ռազմավարական նպատակներին հասնելու համար։
Կառավարության ղեկավարը հանձնարարել է ի մի բերել նիստի ընթացքում բարձրացված հարցերը, իրականացնել խորքային վերլուծություններ և հաջորդ հանդիպմանը ներկայացնել հստակ առաջարկություններ հնչեցված խնդիրների լուծման վերաբերյալ։
Կարդացեք նաև
29 հուլիսի 2026
Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել հեծանվանավակով ափից հեռացած երկու քաղաքացու
Քաղաքացիներին անվտանգ մոտեցրել են ափ։
Հայաստան29 հուլիսի 2026
ՀՀ–ում 2 մարդ թրաֆիքինգի է ենթարկել անչափահասին և նրա հորը. ՔԿ
Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:
Հայաստան29 հուլիսի 2026
Հայաստանում դեռևս +40 աստիճան տաքություն չի կանխատեսվում. Սուրենյան
Առաջիկա 5 օրն ամենատաք գոտին կշարունակի մնալ Արարատյան դաշտը