Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը առաջիկա տարիներին ունենալու է ավելի լայն ընդգրկում
2028 թվականին մենք ակնկալում ենք, որ ողջ բնակչությունը ներգրավված կլինի առողջության ապահովագրության համակարգում.Փաշինյան
Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ առաջիկա տարիներին Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը շարունակելու է գործել և առաջիկա տարիներին ավելի լայն ընդգրկում է ունենալու։ Վարչապետր կարևորել է ոչ միայն համակարգի ներդրումը, այլև դրա բնականոն շարունակությունը:
Փաշինյանը հերքել է շրջանառվեղ այն լուրերը, թե ընտրություններից հետո առողջության ապահովագրության համակարգը կարող է չեղարկվել։
«Ուզում եմ հստակ արձանագրել, որ առողջության ապահովագրության համակարգը ոչ միայն չի չեղարկվելու, այլև առաջիկա տարիներին ընդլայնվելու է, և 2028 թվականին մենք արդեն ակնկալում ենք, որ ողջ բնակչությունը ներգրավված կլինի առողջության ապահովագրության համակարգում»,- ընդգծել էնա։
Վարչապետը կարևորել է նաև այն փաստը, որ մինչև 18 տարեկան երեխաները և 65+ տարիքի թոշակառուները օգտվում են պետական բյուջեի միջոցներով առողջության ապահովագրության համակարգից:
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։