ՆԳՆ ոստիկանությունը հատուկ միջոցառումներ է իրականացրել․ հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ
Ուշադրության կենտրոնում են եղել մասնավորապես այն վայրերը, որտեղ առկա է իրավախախտումների կամ հանցավոր դրսևորումների ռիսկ

ՆԳՆ ոստիկանությունը հուլիսի 22-ին հանրապետության ամբողջ տարածքում իրականացրել է հատուկ միջոցառումներ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։
Ոստիկանության ծառայողները շրջայցեր և ստուգողական գործողություններ են իրականացրել բակային տարածքներում, հավաքատեղիներում, հանրային տարածքներում։
Ուշադրության կենտրոնում են եղել մասնավորապես այն վայրերը, որտեղ առկա է իրավախախտումների կամ հանցավոր դրսևորումների ռիսկ։ Հատուկ միջոցառումների արդյունքում ՆԳՆ ոստիկանության ծառայողները հայտնաբերել են քրեական հակումներ ունեցող անձանց, հետախուզվողների, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ և այլն։
ՆԳՆ ոստիկանությունը հասարակական կարգի պահպանման, հանցավորության կանխարգելման և հանրային անվտանգության ապահովման նպատակով հետևողականորեն շարունակելու է իրականացնել օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումներ հանրապետության ողջ տարածքում։ՆԳՆ ոստիկանությունը հատուկ միջոցառումներ է իրականացրել․ հայտնաբերել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ:
Կարդացեք նաև
29 հուլիսի 2026
Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել հեծանվանավակով ափից հեռացած երկու քաղաքացու
Քաղաքացիներին անվտանգ մոտեցրել են ափ։
Հայաստան29 հուլիսի 2026
ՀՀ–ում 2 մարդ թրաֆիքինգի է ենթարկել անչափահասին և նրա հորը. ՔԿ
Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:
Հայաստան29 հուլիսի 2026
Հայաստանում դեռևս +40 աստիճան տաքություն չի կանխատեսվում. Սուրենյան
Առաջիկա 5 օրն ամենատաք գոտին կշարունակի մնալ Արարատյան դաշտը