ՆԳՆ-ն և ԲՏԱՆ-ը քննարկել են հայրենական տեխնոլոգիաների կիրառումը Ոստիկանությունում ու Փրկարար ծառայությունում
Ընդգծվել է, որ պետություն-մասնավոր հատված արդյունավետ գործակցությունը ռազմավարական նշանակություն ունի երկրի անվտանգության ամրապնդման և տեխնոլոգիական ինքնաբավության ապահովման գործում:

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել են Ռազմարդյունաբերության կոմիտե: Հանդիպման առանցքում եղել է տեղական ռազմարդյունաբերական և գիտահետազոտական ներուժի օգտագործումը ՆԳՆ համակարգում:
Կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը նախարարներին է ներկայացրել հայկական ինժեներական թիմերի մշակած նորարարական և բարձր տեխնոլոգիական լուծումները: Կողմերը քննարկել են այդ արտադրանքի կիրառման հնարավորությունները Ոստիկանության ու Փրկարար ծառայության տեխնիկական արդիականացման համար:
Ընդգծվել է, որ պետություն-մասնավոր հատված արդյունավետ գործակցությունը ռազմավարական նշանակություն ունի երկրի անվտանգության ամրապնդման և տեխնոլոգիական ինքնաբավության ապահովման գործում:
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։