Տարածաշրջան
31 հուլիսի 2026 • 13:21
ՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համար
Օլիվյե Լեֆեբվրը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար՝ պատրաստակամություն հայտնելով շարունակելու բարեկամական հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ համատեղ աշխատանքները։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հրամանով, Վրաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության Հարավային Կովկասի համար ոստիկանության կցորդ Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության Ներքին գործերի նախարարությունների միջև համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը նպաստելու, ինչպես նաև համատեղ իրականացվող ծրագրերին ցուցաբերած աջակցության համար, հայտնում են ՀՀ ՆԳ նախարարությունից։
Պարգևը հանձնել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։
Փոխնախարարը բարձր է գնահատել Օլիվյե Լեֆեբվրի ներդրումը երկու երկրների միջև գործընկերային հարաբերությունների ընդլայնման գործում՝ ընդգծելով նրա հետևողական աջակցությունն ու արդյունավետ փոխգործակցությունը համատեղ նախաձեռնությունների իրականացման ճանապարհին։
Օլիվյե Լեֆեբվրը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար՝ պատրաստակամություն հայտնելով շարունակելու բարեկամական հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ համատեղ աշխատանքները։
Կարդացեք նաև
Տարածաշրջան16 սեպտեմբերի 2026
Ալիևի՝ Հայաստանի հասցեին վերջին հայտարարությունները չեն աջակցում խաղաղության օրակարգին. ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյան
Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը երբեք չի պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը հեշտ գործընթաց է լինելու։
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվարից օգոստոս ամիսներին կազմել է 1,336,000 դոլար
Թուրքիան առաջին անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում Հայաստան կատարված արտահանումների վերաբերյալ
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Ադրբեջանական «պատմության» ֆիասկոն․ հայերեն արձանագրությունը փլուզեց Գանձասարը «աղվանական» ներկայացնելու փորձը
Գանձասարում հայերեն արձանագրությունը՝ պատմական աղավաղման անհարմար վկայություն։