Ներկայացվել և քննարկվել է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարման առաջին առաջընթացի զեկույցը և Հայաստանի արձանագրած հաջողությունները։
«Ես շատ լավ հասկանում եմ քաղաքացիների անհամբերությունը՝ լիարժեք առանց վիզային ռեժիմ ունենալու ուղղությամբ շարժվելու հարցում». Արփինե Սարգսյան

Ներկայացվել և քննարկվել է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարման առաջին առաջընթացի զեկույցը և Հայաստանի արձանագրած հաջողությունները։
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում Հայաստանի գլխավոր բանակցող, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության փոխտնօրեն Յոհաննես Լուխներն ընդգծել են այս ուղղությամբ Հայաստանի արձանագրած հաջողությունները։
«Այս գործընթացը միայն Հայաստանի քաղաքացիների շարժունակությունը դյուրացնելու մասին չէ։ Այն վստահության, արժանապատիվ գործընկերության և եվրոպական ընտանիքի հետ ավելի սերտ կապեր հաստատելու մասին է։ Ուզում եմ փաստել, որ մի կողմից այս գործընթացը Հայաստանի քաղաքացիներին արժանապատիվ ճամփորդության հնարավորություն է տալու, մյուս կողմից՝ հնարավորություն է ստեղծելու Հայաստանի իշխանությունների համար ապահովել երկարաժամկետ ինստիտուցիոնալ փոփոխություններ Հայաստանում»:
Արփինե Սարգսյանի գնահատմամբ ,սա պարզապես հերթական գործընթացը չէ Հայաստանի համար։ Սա կարևոր քայլ է, և կարևոր էր նաև այն, որ այս փուլում Երևանում տեղի ունեցավ Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը, որի ընթացքում ստորագրվեցին կարևորագույն փաստաթղթեր։
«Ես շատ լավ հասկանում եմ քաղաքացիների անհամբերությունը՝ լիարժեք առանց վիզային ռեժիմ ունենալու ուղղությամբ շարժվելու հարցում։ Սակայն պետք է ընդունենք և արձանագրենք, որ արդեն իսկ մեծ առաջընթաց է գրանցվել»,- ասել է Արփինե Սարգսյանը։
Յոհաննես Լուխների խոսքով՝ ԵՄ-ն այժմ ավելի մեծ թվով վիզաներ և բազմակի մուտքի վիզաներ է տրամադրում ՀՀ քաղաքացիներին և համատեղ մեծ ջանքեր է ներդնում, որպեսզի նվազեցվի վիզայի դիմումների մերժումների թիվը։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։