Նարեկ Մկրտչյանը ներկա է գտնվել Սպիտակ տանը Չարլզ III-ի և թագուհի Կամիլայի պատվին կազմակերպված ընդունելությանը
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը Սպիտակ տանը մասնակցել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի և թագուհի Կամիլայի պատվին կազմակերպված պաշտոնական ընդունելությանը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով։

Դեսպան Նարեկ Մկրտչյանը ներկա է գտնվել Սպիտակ տանը Միացյալ թագավորության թագավոր Չարլզ III-ի և թագուհի Կամիլայի պատվին կազմակերպված պաշտոնական ընդունելությանը։ Այն ուղեկցվել է ելույթներով, որից հետո ելույթ է ունեցել նաև Չարլզ III-ը Կոնգրեսի առջև, այս մասին հայտնում է ԱՄՆ–ում Հայաստանի դեսպանությունը։
ԱՄՆ–ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանն էլ գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում նշելով, որ իր համար մեծ պատիվ էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով գտնվել Սպիտակ տանը և մասնակցել Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդի և թագուհի Կամիլայի այցին նվիրված պաշտոնական արարողությանը։
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: