Նախիջևանում աշխատանքները մեկնարկել են, Հայաստանում դրանք կսկսվեն կամ այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին․ Ալիև
Նրա խոսքով՝ նախագծի ավարտը նախատեսվում է հաջորդ տարի

«Զանգեզուրի միջանցքի» նախագիծը մեր տարածքում ակտիվորեն իրականացվում է, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ուզբեկստանի միջպետական խորհրդի երրորդ նիստում։
Նրա խոսքով՝ նախագծի ավարտը նախատեսվում է հաջորդ տարի, իսկ Նախիջևանում աշխատանքներն արդեն մեկնարկել են։
Ալիևը նաև հայտարարել է, թե աշխատանքներ են իրականացվում Հայաստանի տարածքում։ «Մեզ տրամադրված տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի տարածքում շինարարական աշխատանքները կսկսվեն կամ այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին։ Սակայն այնտեղ երկաթուղու երկարությունը կազմում է ընդամենը 42 կիլոմետր, մինչդեռ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում՝ 194 կիլոմետր։ Այդ պատճառով մենք արդեն սկսել ենք աշխատանքները և ամեն դեպքում դրանք ավարտին կհասցնենք»,-ասել է Ալիևը։
Կարդացեք նաև
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Իսրայելի դեսպանատունը գովեստի խոսքեր է հղել Ադրբեջանին՝ «քաջության ու վճռականության» համար
Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունը X-ի իր պաշտոնական էջում շնորհավորական ուղերձ է հրապարակել՝ նոյեմբերի 8-ի կապակցությամբ՝ ընդգծելով «Ադրբեջանի ժողովրդի քաջությունն ու ազգային միասնությունը»։
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Ադրբեջանի պաշտպանության նախարար վարակվել է կորոնավիրուսով
Ալիևը Էրդողանին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին։
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Ալիևը՝ Էրդողանի հետ հանդիպմանը․ «Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են»
Ալիևը կրկին ընդգծել է Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական միասնությունն ու եղբայրական կապերի անխախտելիությունը։