Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Բուլղարիայի նախագահ Իլիանա Յոտովայի հետ
Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով:

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է Բուլղարիայի նախագահ Իլիանա Յոտովայի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի մամլո ծառայությունից:
Բուլղարիայի Հանրապետության նախագահն աշխատանքային այցով Հայաստանում է՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին մասնակցելու նպատակով։
Հանդիպման ընթացքում նախագահը շեշտել է, որ Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի Բուլղարիայի հետ բարեկամական հարաբերությունների և սերտ համագործակցության շարունակական զարգացումը՝ նկատի ունենալով նաև ռազմավարական գործընկերության մասին ստորագրված համատեղ հռչակագիրը, որն հանդիսանում է բազմոլորտ համագործակցության առավել խորացման երկկողմ պատրաստակամության մասին։
Զրուցակիցները քննարկել են նաև միջազգային համագործակցության օրակարգին առնչվող հարցեր։ Հանրապետության նախագահը տեղեկացրել է, որ Հայաստանը 2026 թվականի հոկտեմբերին կհյուրընկալի COP17ը՝ ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը, որին կնախորդի առաջնորդների գագաթնաժողովը՝ նախատեսված 2026 թվականի հոկտեմբերի 16-ին Երևանում։ Այս համատեքստում նախագահ Խաչատուրյանը հույս է հայտնել, որ բուլղարական կողմն բարձր մակարդակով իր մասնակցությունը կունենա գագաթնաժողովին։
Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին՝ ընդգծելով, որ տարածաշրջանում հաստատված խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում միջտարածաշրջանային կապերի խթանման և հաղորդակցության ծրագրերի առաջմղման համար։ Այս համատեքստում կարևորվել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծին:
Հատուկ ընդգծվել է նաև սևծովյան տարածաշրջանում համագործակցության հետագա զարգացման նշանակությունը, որը դիտարկվել է որպես Հայաստանի տարանցիկ և ենթակառուցվածքային հնարավորությունների ընդլայնման կարևոր հարթակ։
Հանդիպման ընթացքում կարևորվել է միջխորհրդարանական համագործակցության դերը՝ որպես երկկողմ հարաբերությունների ամրապնդման և ինստիտուցիոնալ զարգացման կարևոր գործոն։
Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով՝ նպաստելով Հայաստան-Բուլղարիա հարաբերությունների հետագա ամրապնդմանը և զարգացմանը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ժողովրդավարության ինստիտուտների զարգացման ու ամրապնդման ուղղությամբ լավագույն փորձի փոխանակման կարևորությանն ու հարկ եղած դեպքում համատեղ ջանքերի ներդրմանը:
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։