Հայաստան
9 հունիսի 2026 • 11:10
«Մտահոգիչն այն է, որ ադրբեջանական զորքերը գտնվում են Հայաստանի տարածքում».ԳՇ պետ Էդվարդ Ասրյան
«Բազմիցս ասել ենք, որ սահմանազատման ու սահմանագծման արդյունքում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը, ամբողջականությունը վերականգնվի»:

ԳՇ պետը է Էդվարդ Ասրյանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, որ ադրբեջանական կողմը ամրաշինական աշխատանքներ է իրականացրել մեր տարածքներում, պատասխանել է, որ ամրաշինական աշխատանքների իրականացումը ինժեներական ապահովման տեսակի բաղկացուցիչ մաս է, որը զորքը այս կամ վայրում տեղակայվելուց ինքը պետք է իրականացնի:
«Իսկ մեր պարտականությունն է, որ դրա մասին, այսինքն Հայաստանի Հանրապետության տարածքում ադրբեջանական զորքերի, զինուժի կողմից աշխատանքներ իրականացնելուց մենք էլ ահազանգենք ու մենք դա ահազանգում ենք համապատասխան ճանապարհներով: Բազմիցս ասել ենք, ես էլ եմ ասել, գերատեսչության ղեկավարն էլ, ՀՀ վարչապետն էլ, որ մենք աշխատելու ենք, որ սահմանազատման ու սահմանագծման արդյունքում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը, ամբողջականությունը վերականգնվի», - ասել էնա։
Կարդացեք նաև
29 հուլիսի 2026
Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել հեծանվանավակով ափից հեռացած երկու քաղաքացու
Քաղաքացիներին անվտանգ մոտեցրել են ափ։
Հայաստան29 հուլիսի 2026
ՀՀ–ում 2 մարդ թրաֆիքինգի է ենթարկել անչափահասին և նրա հորը. ՔԿ
Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:
Հայաստան29 հուլիսի 2026
Հայաստանում դեռևս +40 աստիճան տաքություն չի կանխատեսվում. Սուրենյան
Առաջիկա 5 օրն ամենատաք գոտին կշարունակի մնալ Արարատյան դաշտը