Հենրիխ Մխիթարյանը դիտարկում է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու հնարավորությունը
Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետն «Ինտերի» հետ լրանում է այս տարվա հունիսին:

Հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն տեղեկություն է տարածել Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապագայի վերաբերյալ։ Մխիթարյանի գործող պայմանագրի ժամկետն «Ինտերի» հետ լրանում է այս տարվա հունիսին:
Մխիթարյանը դեռևս փետրվարից դիտարկում է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու հնարավորությունը, մինչդեռ իտալական ակումբը սպասում է ֆուտբոլիստի վերջնական որոշմանն իր ապագայի վերաբերյալ։
Առայժմ պարզ չէ, թե Մխիթարյանն ինչ որոշում ունի այս հարցր վերաբերյալ: Մասնագետները կարծում են, որ մոտ ժամանակներս նա կայացնի իր վերջնական որոշումը՝ ցանկանում է արդյոք շարունակել ելույթները, թե՞ հեռանալ մեծ ֆուտբոլից:
Կարդացեք նաև
Սպորտ12 սեպտեմբերի 2026
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա ֆուտբոլային հանդիպման տոմսերի վաճառքը
Տոմս գնելու համար հարկավոր է անցնել անձնագրային նույնականացում tickets.ffa.am կայքում:
Սպորտ31 օգոստոսի 2026
Մեսսին ավարտում է կարիերան Արգենտինայի հավաքականում
Նա Արգենտինայի հավաքականի հետ դարձել է ԱԱ-2022-ի չեմպիոն, երկու անգամ նվաճել Ամերիկայի գավաթը (2021, 2024), ինչպես նաև հաղթել Ֆինալիսիմայում (2022)։
Սպորտ31 օգոստոսի 2026
Poland Open մրցաշարում հայ ըմբիշները նվաճել են 2 մեդալ
Այս մասին հայտնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից: