ՄԻՊ-ը զորամաս է այցելել
Զինծառայողների իրավունքների հետ կապված հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուշադրության ներքո, դրանք բարձրաձայնվում և հասցեավորվում են տարբեր ձևաչափերով:

Մայիսի 19-ին Տավուշի մարզ իրականացրած այցի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Պաշտպանության նախարարության N զորամաս, հայտնում են ՀՀ ՄԻՊ-ից։
Այցի ընթացքում Պաշտպանը հանդիպում է ունեցել զորամասի հրամանատարական և սպայական կազմի ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են զինծառայողների և նրանց ընտանիքների իրավունքների ապահովմանն ու պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ սոցիալական երաշխիքների ապահովումը, զինվորական ծառայության պայմանների բարելավումը, ատեստավորման գործընթացը, բնակարանային ապահովության խնդիրները, ինչպես նաև զինծառայողների ծառայության և կեցության պայմաններին վերաբերող այլ հարցեր։
Մանասյանը շրջայց է կատարել զորամասում և ուսումնասիրել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանները։ Ուշադրության կենտրոնում են եղել բուժծառայության կազմակերպումը, սննդի որակը, զինծառայողների կեցության և ծառայության պայմանները, ինչպես նաև կարգապահության և բարոյահոգեբանական վիճակին առնչվող հարցերը։
Զինծառայողների իրավունքների հետ կապված հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուշադրության ներքո, դրանք բարձրաձայնվում և հասցեավորվում են տարբեր ձևաչափերով:
Մանասյանը բարձր է գնահատում Պաշտպանության նախարարության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, որի շրջանակում լուծվում են զինծառայողների կողմից բարձրացված` մարդու իրավուքներին վերաբերելի մի շարք հարցեր։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։