Միջոցառումներ են իրականացվում հաջորդ 10 տարիների ընթացքում Մեծամորի ատոմակայանը Հայաստանի էներգահամակարգում պահելու ուղղությամբ
Հայաստանը մինչև 2036 թվականը պլանավորում է նոր ատոմակայան կառուցել։

Նախորդ տարվա ընթացքում շարունակվել է Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման ծրագիրը։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը Ազգային ժողովում ունեցած ելույթի ժամանակ այս մասին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Այս պահին շահագործման ժամկետի երկարացման երկար ծրագրով միջոցառումներ են իրականացվում՝ ատոմակայանը հաջորդ 10 տարիների համար ևս էներգահամակարգում պահելու նպատակով»,- ասել է նախարարը։
Նախարարը նշել է, որ անցած տարվա ընթացքում շարունակվել են Հայաստան-Իրան 400 կիլովոլտ լարման էլեկտրահաղորդման գծի և ենթակառուցվածքների ծրագրի աշխատանքները։ «Այս մասով ունենք շուրջ 85 տոկոս կատարողական»,- ասել է Խուդաթյանը։
Հայաստանը մինչև 2036 թվականը պլանավորում է նոր ատոմակայան կառուցել։ Կառավարությունը որոշել է կառուցել մոդուլային տեսակի ատոմակայան և այդ ուղղությամբ բանակցում է 5 երկրի հետ՝ ԱՄՆ, Ֆրանսիան, Ռուսաստան, Չինաստան, Հարավային Կորեա։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։