ՄԻԱՎ-ի անվճար ինքնաթեստավորում՝ Երևանի ընտրված դեղատներում
Թեստավորումն անվճար է, անանուն է, հեշտ կիրառելի է տնային պայմաններում, իսկ արդյունքը ստացվում է մոտ 20 րոպեում

ՀՀ առողջապահության նախարարությունը, NCID/ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը (ԻՀԱԿ) և Alfa Pharm Pharmacy Chain-ը համատեղ իրականացնում են ծրագիր, որի շրջանակում Երևանի ընտրված դեղատներում անվճար հասանելի կլինեն ՄԻԱՎ-ի ինքնաթեստավորման թեստեր։ Այս մասին հայտնել են NCID/ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնից՝ նշելով, որ դիմելով ծրագրին մասնակցող դեղատան աշխատակցին կարող եք անցնել ՄԻԱՎ ինքնաթեստավորում OraQuick արագ թեստով:
Թեստավորումն անվճար է, անանուն է (չի պահանջվում տրամադրել անձնական տվյալներ), հեշտ կիրառելի է տնային պայմաններում, իսկ արդյունքը ստացվում է մոտ 20 րոպեում։
«Ձեր ՄԻԱՎ կարգավիճակի իմացությունը կարևոր քայլ է Ձեր և Ձեր շրջապատի առողջության պահպանման համար։ Հոգ տարեք Ձեր մասին: Անցե՛ք թեստը»,-նշել են ԻՀԱԿ-ից:
Մասնակից դեղատների հասցեներ՝ Աբովյան 22, Մեսրոպ Մաշտոցի պողոտա 23, Վաղարշ Վաղարշյան 10:
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։