«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը հրավիրում է հանրային քննարկման
Քննարկումը տեղի կունենա Երևանում «Մոսկվա» կինոթատրոնին հարող Շառլ Ազնավուրի անվան հրապարակում:

«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը հրավիրում է հանրային քննարկման։
«Քանի որ երեկվա իմ ասուլիսում հրապարակված ձայնագրությունն առաջացրեց լայն հանրային արձագանք: Մենք այսօր որոշեցինք հանրային քննարկում կազմակերպել, թե ինչպե՞ս են մեզանից գողանում ընտրությունները և ի՞նչ մենք կարող ենք անել հունիսի 7-ին։ Հրավիրում եմ բոլորիդ մասնակցելու մեր երկրի համար կարևորագույն այս քննարկմանը»,- ասված է հրավերի մեջ:
Քննարկումը տեղի կունենա Երևանում «Մոսկվա» կինոթատրոնին հարող Շառլ Ազնավուրի անվան հրապարակում: Այն կվարի երիտասարդ հանրային գործիչ Սամվել Աշոտյանը: Քննարկումը կսկսվի այսօր` երեկոյան ժամը 19:00-ին:
Կարդացեք նաև
29 հուլիսի 2026
Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել հեծանվանավակով ափից հեռացած երկու քաղաքացու
Քաղաքացիներին անվտանգ մոտեցրել են ափ։
Հայաստան29 հուլիսի 2026
ՀՀ–ում 2 մարդ թրաֆիքինգի է ենթարկել անչափահասին և նրա հորը. ՔԿ
Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:
Հայաստան29 հուլիսի 2026
Հայաստանում դեռևս +40 աստիճան տաքություն չի կանխատեսվում. Սուրենյան
Առաջիկա 5 օրն ամենատաք գոտին կշարունակի մնալ Արարատյան դաշտը