«Միակ անվճար լողափ ու կատարյալ հակասանիտարիա». ռուսախոս բլոգերը ցուցադրել է Կասպից ծովի ադրբեջանական ափին տիրող քաոսը
Չնայած աղբամանների բացակայությանը, հանգստացողները նույնպես աչքի չեն ընկնում բարձր գիտակցությամբ և հեռանալիս աղբն իրենց հետ չեն տանում։

Համացանցում մեծ արձագանք է գտել Կասպից ծովի ադրբեջանական ափամերձ հատվածում նկարահանված տեսանյութը, որտեղ բարձրաձայնվում է տարածքի աղետալի և հակասանիտարական վիճակի մասին։ Ռուսախոս բլոգերը հուլիսի 14-ին արված կադրերում ցուցադրում է լողափում կուտակված հսկայական աղբակույտերն ու պատասխանատուների անտարբերությունը։
Ըստ տեսանյութի հեղինակի՝ տարիներ շարունակ իրավիճակն այս լողափում չի փոխվում։ Առկա են մի շարք խնդիրներ, որոնք զբոսաշրջիկների հանգիստը վերածում են մղձավանջի։Ափամերձ ողջ տարածքում չկա ոչ մի աղբաման, ինչի պատճառով հանգստացողները թափոնները կուտակում են անմիջապես ավազի վրա։ Տաք եղանակին աղբակույտերի պատճառով տարածքում տհաճ հոտ է փչում, իսկ թափոնների շուրջը հավաքվում են կենդանիներ ու թռչուններ։
Չնայած աղբամանների բացակայությանը, հանգստացողները նույնպես աչքի չեն ընկնում բարձր գիտակցությամբ և հեռանալիս աղբն իրենց հետ չեն տանում։
«Այստեղ այնպիսի գարշահոտություն է տարածված, որ պարզապես մղձավանջ է, կատարյալ հակասանիտարական վիճակ»,- նշում է տեսանյութի հեղինակը։
Կարդացեք նաև
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Իսրայելի դեսպանատունը գովեստի խոսքեր է հղել Ադրբեջանին՝ «քաջության ու վճռականության» համար
Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունը X-ի իր պաշտոնական էջում շնորհավորական ուղերձ է հրապարակել՝ նոյեմբերի 8-ի կապակցությամբ՝ ընդգծելով «Ադրբեջանի ժողովրդի քաջությունն ու ազգային միասնությունը»։
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Ադրբեջանի պաշտպանության նախարար վարակվել է կորոնավիրուսով
Ալիևը Էրդողանին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին։
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Ալիևը՝ Էրդողանի հետ հանդիպմանը․ «Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են»
Ալիևը կրկին ընդգծել է Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական միասնությունն ու եղբայրական կապերի անխախտելիությունը։