Մենք պահուստների ռեկորդային բարձր մակարդակ ունենք այս տարի. Արմեն Նուրբեկյան
Արմեն Նուրբեկյանն անդրադարձել է նաև գործադիր իշխանության հետ փոխգործակցությանն ու ԿԲ-ի հիմնական գործառույթներին՝ ընդգծելով, որ կառույցի առանցքային առաքելությունը տնտեսական կայուն միջավայրի երաշխավորումն է։

Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստներն այս տարի արձանագրել են ռեկորդային բարձր ցուցանիշ՝ անցնելով 5,6 միլիարդ դոլարի սահմանագիծը։ Ազգային ժողովում Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման ներկայացման ժամանակ այս մասին հայտարարել է ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը։
«Մենք պահուստների ռեկորդային բարձր մակարդակ ունենք այս տարի: Արդեն մոտավորապես 5,6 միլիարդից ավելի է, և միայն այս տարի մոտավորապես արդեն 1,1 միլիարդ դոլարի արտարժութային պահուստ ենք գնել»,- նշել է ԿԲ փոխնախագահը։
Արմեն Նուրբեկյանն անդրադարձել է նաև գործադիր իշխանության հետ փոխգործակցությանն ու ԿԲ-ի հիմնական գործառույթներին՝ ընդգծելով, որ կառույցի առանցքային առաքելությունը տնտեսական կայուն միջավայրի երաշխավորումն է։
Նրա խոսքով՝ ամենալավ աջակցությունը, որ Կենտրոնական բանկը կարող է ցուցաբերել Կառավարությանը, մակրոտնտեսական և գների կայունության ապահովումն է։ Սա իր հերթին հիմք է ստեղծում վարկային ու ֆինանսական շուկաներում տոկոսադրույքների կանխատեսելի մակարդակ ձևավորելու համար, ինչի ուղղությամբ էլ այժմ գլխավոր դրամատունը հետևողական աշխատանք է տանում։
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: