Մենք չունենք այլ նպատակ կամ խնդիր, բացի խաղաղությունից․ Էրդողան
«Մեր նպատակն է, որ մեր շուրջը տիրի խաղաղության մթնոլորտ»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո մամուլի ասուլիս է տվել, որի ընթացքում նշել է.
«Որպես կառավարություն՝ մենք ջանասիրաբար աշխատում ենք Թուրքիան զարգացման և բարգավաճման ուղու վրա պահելու ուղղությամբ՝ չնայած մեր տարածաշրջանում առկա հակամարտություններին։ Չնայած մեր տարածաշրջանում առկա ճգնաժամերը տնտեսապես ազդում են մեզ վրա, ինչպես որ ազդում են աշխարհի մնացած մասի վրա, մենք հավատարիմ ենք մնում մեր նպատակներին բազմաթիվ ոլորտներում՝ սկսած զբաղվածությունից և արտահանումից մինչև գյուղատնտեսություն և զբոսաշրջություն»։
Էրդողանն ասել է, որ իր կառավարությունը կշարունակի աշխատել Թուրքիայի շահերը պաշտպանելու համար՝ ազգի կողմից որոշված ուղղությամբ։
«Այսօր ուզում եմ վերահաստատել այս փաստը. որպես Թուրքիա, մենք չունենք այլ նպատակ կամ խնդիր, բացի խաղաղությունից, արդարությունից, կայունությունից և անդորրից մեր ամբողջ տարածաշրջանում։ Մենք չունենք որևէ թաքնված օրակարգ կամ գաղտնի մտադրություն, ինչպես ոմանք պնդում են։ Մեր նպատակն է, որ մեր շուրջը տիրի խաղաղության մթնոլորտ»,- ասել է Էրդողանը։
Կարդացեք նաև
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Իսրայելի դեսպանատունը գովեստի խոսքեր է հղել Ադրբեջանին՝ «քաջության ու վճռականության» համար
Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունը X-ի իր պաշտոնական էջում շնորհավորական ուղերձ է հրապարակել՝ նոյեմբերի 8-ի կապակցությամբ՝ ընդգծելով «Ադրբեջանի ժողովրդի քաջությունն ու ազգային միասնությունը»։
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Ադրբեջանի պաշտպանության նախարար վարակվել է կորոնավիրուսով
Ալիևը Էրդողանին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին։
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Ալիևը՝ Էրդողանի հետ հանդիպմանը․ «Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են»
Ալիևը կրկին ընդգծել է Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական միասնությունն ու եղբայրական կապերի անխախտելիությունը։