Մեկնարկում են «ՌՈՍՍԵԼԽՈԶՆԱԴԶՈՐ»-Ի ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ
Առաջիկա օրերի ընթացքում նախատեսված է վերահսկողական միջոցառումներ իրականացնել հայկական մի շարք ձեռնարկություններում:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հրավերով՝ Հայաստանում է ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված անասնաբուժական և բուսասանիտարական ոլորտների մասնագետների հետ համատեղ ստուգումներ կիրականացվեն բուսական և կենդանական ծագման արտադրանք ունեցող հայկական մի շարք ընկերություններում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:
ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ՝ տեղի է ունեցել քննարկում «Ռոսսելխոզնադզոր»-ի և Տեսչական մարմնի ներկայացուցիչների միջև՝ նախատեսված վերահսկողական միջոցառումների օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ։
ՌԴ պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Շեգլովը հայ գործընկերներին է փոխանցել «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավար Սերգեյ Դանկվերտի ողջույնները, շնորհակալություն հայտնել ստեղծված իրավիճակին արագ արձագանքելու, ինչպես նաև համատեղ վերահսկողական միջացառումներ կազմակերպելու պատրաստակամության համար:
Տիգրան Պետրոսյանը վստահեցրել է, որ երկու երկրների իրավասու մարմինների համագործակցությունը միշտ կրելու է կառուցողական փոխգործակցության բնույթ։
Առաջիկա յոթ օրերի ընթացքում նախատեսված է վերահսկողական միջոցառումներ իրականացնել հայկական մի շարք ձեռնարկություններում՝ բուսաբուծական ութ արտադրավայրերում և ձկնաբուծական չորս արտադրություններում՝ նպատակ ունենալով ստուգելու Հայաստանից Ռուսաստան ներմուծվող բուսասանիտարական և ձկնաբուծական ենթահսկման արտադրանքի համապատասխանությունը ԵԱՏՄ օրենսդրության պահանջներին և նորմերին։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։