Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
Հայտերն ընդունվում են էլեկտրոնային եղանակով՝ my.emis.am համակարգի միջոցով։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) հայտարարում է հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունում, որը կշարունակվի մինչև 2026 թվականի սեպտեմբերի 30-ը:
Գործընթացն իրականացվում է ՀՀ Կառավարության 2022 թ․ ապրիլի 28-ի N 596-Ն որոշման համաձայն։ Անկախ դասավանդվող առարկաների քանակից՝ յուրաքանչյուր ուսուցիչ կարող է հայտ ներկայացնել միայն մեկ առարկայից՝ իր ընտրությամբ։
Կամավոր ատեստավորմանը մասնակցելու իրավունք ունեն․
-
Դպրոցներում դասավանդող ուսուցիչները (այդ թվում՝ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվողները),
-
Չաշխատող, սակայն համապատասխան մասնագիտական կամ հարակից բարձրագույն կրթություն ունեցող անձինք,
-
Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական հաստատությունների հանրակրթական առարկաներ դասավանդողները,
-
Օրենքի պահանջով մասնագիտական գործունեությունը դադարեցրած բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժները (համապատասխան փաստաթղթերի ներբեռնմամբ)։
Հայտերն ընդունվում են էլեկտրոնային եղանակով՝ my.emis.am համակարգի միջոցով։
-
Գործող ուսուցիչները մուտք են գործում էլեկտրոնային մատյանի իրենց տվյալներով (մոռանալու դեպքում կարող են դիմել դպրոցի Օպերատորին)։
-
Առաջին անգամ դիմողները պետք է գրանցվեն համակարգում՝ օգտվելով support.emis.am կայքում հասանելի ուղեցույց N 945 և ուղեցույց N 956 հղումներից։
Անհրաժեշտ է հիշել․ Սահմանված ժամկետից (սեպտեմբերի 30) հետո ներկայացված հայտերը չեն դիտարկվի:
Ատեստավորումն իրականացվում է էլեկտրոնային թեստավորման եղանակով (բացառությամբ ասորերենի, եզդիերենի և քրդերենի, որոնց թեստավորումը կլինի թղթային)։
-
1-4-րդ դասարանների դասվարները քննություն են հանձնում մեկ միասնական թեստով («Մայրենի», «Մաթեմատիկա», «Ես և շրջակա աշխարհը»)։ Թեստը կազմվում է հայերենով, իսկ ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար՝ ըստ ցանկության, ռուսերենով։
-
5-12-րդ դասարանների ուսուցիչների համար որոշ առարկաներ միավորված են․
-
«Մայրենի», «Հայոց լեզու», «Գրականություն» — ատեստավորում միայն «Հայոց լեզու» առարկայից,
-
«Հայաստանի պատմություն» և «Համաշխարհային պատմություն» — «Պատմություն» առարկայից,
-
«Հանրահաշիվ» և «Երկրաչափություն» — կներառվեն մեկ միասնական թեստում,
-
«Աշխարհագրություն» — ընդհանուր «Աշխարհագրություն» առարկայից,
-
«Բնագիտություն», «Իմ հայրենիքը» և նմանատիպ ինտեգրված առարկաների ուսուցիչներն ընտրում են իրենց որակավորմանը համապատասխան հիմնական առարկան։
-
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։