Մեկնարկել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման 2-րդ փուլի աշխատանքները. Ժաննա Անդրեասյանն այցելել է տարածք
Շինարարական աշխատանքների ամբողջական ավարտը նախատեսվում է մինչև տարեվերջ։ Այս ընթացքում հուշահամալիրը փակ չի լինի և բաց կլինի բոլոր այցելուների համար։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, որտեղ մեկնարկել են տարածքի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները, հայտնում են ԿԳՄՍ–ից։
Նախարարին ուղեկցել են ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը և Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թասչյանը։
Ժաննա Անդրեասյանը հեղինակային խմբի և կապալառու կազմակերպության ներկայացուցիչների հետ շրջել է տարածքում, ծանոթացել ընթացիկ գործընթացներին։ Նախարարն ընդգծել է, որ հուշահամալիրի նորոգումը պահանջում է առանձնահատուկ պատասխանատվություն, և կարևորել է աշխատանքների բարձր որակն ու պատշաճ իրականացումը՝ սահմանված ժամկետներում։
Իրականացնել Հավերժության տաճարի ևս երեք մույթերի (սյուների) հիմնանորոգումը,
-
Զուգահեռաբար մեկնարկել թանգարանային հատվածի նորոգման աշխատանքները։
Շինարարական աշխատանքների ամբողջական ավարտը նախատեսվում է մինչև տարեվերջ։ Այս ընթացքում հուշահամալիրը փակ չի լինի և բաց կլինի բոլոր այցելուների համար։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։