Մեկնարկել է Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ
Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ համայնքներում առկա խնդիրների արդյունավետ լուծումը հնարավոր է միայն պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ դերակատարների սերտ համագործակցությամբ։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 20-ին աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:
Այցի շրջանակում Պաշտպանը հանդիպում է ունեցել Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ։ Քննարկման առանցքում են եղել համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը, բնակիչների սոցիալական իրավունքների ապահովումն ու առկա հիմնախնդիրների լուծմանն ուղղված նախաձեռնությունները։
Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ համայնքներում առկա խնդիրների արդյունավետ լուծումը հնարավոր է միայն պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ դերակատարների սերտ համագործակցությամբ։
«Համայնքներում մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությունը պահանջում է ոչ միայն առկա խնդիրների արձանագրում, այլև դրանց լուծման ուղղությամբ համակարգված և շարունակական աշխատանք։ Աշխատանքային այցերը հնարավորություն են տալիս տեղում ծանոթանալու բնակիչներին հուզող հարցերին, գնահատելու առկա մարտահրավերները և համատեղ ջանքերով մշակելու այնպիսի լուծումներ, որոնք կծառայեն յուրաքանչյուր մարդու իրավունքների լիարժեք իրացմանը»,– նշել է Պաշտպանը։
ՄԻՊ-ը կարևորել է նաև տեղական ինքնակառավարման մարմինների հետ փոխգործակցության շարունակական ամրապնդումը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է հետևողականորեն կատարելագործել քաղաքացիների իրավունքների իրացման վրա անմիջական ազդեցություն ունեցող մեխանիզմներն ու ծառայությունները։
Անահիտ Մանասյանը վերահաստատել է պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը ՏԻՄ-երի հետ՝ համայնքներում բարձրացված խնդիրներին հասցեական արձագանքելու նպատակով։
Կարդացեք նաև
29 հուլիսի 2026
Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել հեծանվանավակով ափից հեռացած երկու քաղաքացու
Քաղաքացիներին անվտանգ մոտեցրել են ափ։
Հայաստան29 հուլիսի 2026
ՀՀ–ում 2 մարդ թրաֆիքինգի է ենթարկել անչափահասին և նրա հորը. ՔԿ
Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:
Հայաստան29 հուլիսի 2026
Հայաստանում դեռևս +40 աստիճան տաքություն չի կանխատեսվում. Սուրենյան
Առաջիկա 5 օրն ամենատաք գոտին կշարունակի մնալ Արարատյան դաշտը