Մեկ տասնյակ աշխատակիցներ են բերման ենթարկվել Վանաձորի համայնքապետարանից
Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ ձերբակալվածների կարգավիճակի մասին կհայտնի ավելի ուշ։ Բերման ենթարկվածների կազմում է նաև Գույքի կառավարման և եկամուտների հավաքագրման բաժնի նախկին պետ՝ Արմեն Այվազյանը։

Այսօր Վանաձորի համայնքապետարանից բերման են ենթարկվել մեկ տասնյակ աշխատակիցներ: Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ նրանցից մի քանիսը ձերբակալված են՝ առանց հստակեցնելու, թե քանի հոգի և ինչ մեղադրանքով:
Իրավապահները Գույքի կառավարման և եկամուտների հավաքագրման բաժնի 11 աշխատակիցներ են տարել դեռ 2023-ին հարուցված քրեական գործի շրջանակներում։ Վաղ առավոտյան իր տնից բերման է ենթարկվել նաև նույն բաժնի նախկին պետ Արմեն Այվազյանը: Հակաակոռուպցիոնից ասել են, որ ավելի ուշ կհայտնեն ,թե ինչ կարգավիճակ ունեն բերման ենթարկվածները, նշել է- "Ազատությունը":
Հակակոռուպցիոնի քննիչներն մոտ երկու տարի առաջ խուզարկել էին Արմեն Այվազյանի ղեկավարած բաժինը։ Նրան ու իր ենթականերին կրկին բերման էին ենթարկել և հարուցվել էր քրեական վարույթ: Քննիչների կասկածները վերաբերում էին համայնքին պատկանող հողատարածքների վարձակալության գործընթացներին։ Սակայն, այս գործով մեղադրյալներ մինչ օրս չկային։
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: