Մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կրկնապատկվել է՝ 4750 դոլարից հասնելով գրեթե 9500 դոլարի
Թե՛ ֆինանսների նախարարը, թե՛ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն իրենց ելույթներում առանցքային են համարել կապիտալ ներդրումների դերը։

Ազգային ժողովը հունիսի 16-ի հերթական նիստում սկսել է «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» կարևորագույն հարցի քննարկումը: Ինչպես նշել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, այս հաշվետվությունն առանձնահատուկ է, քանի որ ամփոփում է Կառավարության հնգամյա գործունեության փուլը՝ թույլ տալով գնահատել վերջին 5 տարիների ինստիտուցիոնալ ձեռքբերումները:
Գործադիրի ներկայացրած հաշվետվությունից առանձնանում են տնտեսական զարգացման հետևյալ ուշագրավ ցուցանիշները.
-
Տնտեսական աճ. 2025 թվականին արձանագրվել է 7,1% տնտեսական աճ, իսկ 2021-2025 թվականների միջին ցուցանիշը կազմել է տպավորիչ 7,9%:
-
Մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ. Վերջին հինգ տարում այս ցուցանիշը կրկնապատկվել է՝ 4,750 դոլարից հասնելով գրեթե 9,500 դոլարի:
-
Ծառայությունների ոլորտ. 2021 թվականի համեմատ ոլորտի դերը տնտեսության մեջ աճել է շուրջ 7 տոկոսային կետով, իսկ ծառայությունների արտահանումը 2025-ին հասել է ՀՆԱ-ի շուրջ 21%-ի:
Թե՛ ֆինանսների նախարարը, թե՛ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն իրենց ելույթներում առանցքային են համարել կապիտալ ներդրումների դերը։
-
2025 թվականին կապիտալ ծախսերը հասել են 702,5 միլիարդ դրամի (ՀՆԱ-ի 6,2%-ը)՝ 2024 թվականի համեմատ ավելանալով 26%-ով (կամ 145 մլրդ դրամով)։ 2021 թվականի համեմատ դրանք աճել են ավելի քան 3,2 անգամ:
-
Ենթակառուցվածքներ. Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքներում կատարված ներդրումները կազմել են 283,5 միլիարդ դրամ:
«Մենք ավելի շատ ենք սկսել ներդրումներն ուղղել ապագային և ավելի քիչ ենք սպառում ներկայիս կարիքների համար»,- պարզաբանել է ֆինանսների նախարարը՝ նշելով, որ ընթացիկ սպառողական ծախսերի մասնաբաժինը բյուջեում նվազել է՝ 25,9%-ից հասնելով 23%-ի:
-
Ընդհանուր եկամուտներ՝ 2 տրիլիոն 886 մլրդ դրամ, որից հարկերն ու տուրքերը կազմել են 2 տրիլիոն 725 մլրդ դրամ (նախորդ տարվա համեմատ աճը՝ ավելի քան 334 մլրդ դրամ):
-
Պետբյուջեի դեֆիցիտը՝ պահպանվել է վերահսկելի՝ միջինում 3,2% մակարդակում:
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է նաև ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցների սոցիալական և տնտեսական ինտեգրմանն ուղղված քաղաքականությանը և հանրային կառավարման համակարգի բարեփոխումներին, որոնք էականորեն բարձրացնելու են մատուցվող ծառայությունների որակը:
Նիստի ընթացքում իրենց գերատեսչական ծախսերն ու ծրագրերն են ներկայացրել նաև Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, իսկ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մանրամասնել է ԿԲ եզրակացությունը բյուջեի կատարողականի վերաբերյալ:
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։