Մեղրիում ռուս զինվորականները սահմանափակում են քաղաքացիների տեղաշարժը․ լրագրող
Ըստ լրագրողի հրապարակման՝ Մեղրիի Նռնաձորի ճանապարհին քաղաքացիների տեղաշարժը որոշ դեպքերում սահմանափակվել է, իսկ անձինք բերման են ենթարկվել։

Լրագրող Ժիրայր Ոսկանյանը իր թելեգրամյան ալիքում հայտնել է, որ Մեղրիի Նռնաձորի ճանապարհին ռուս զինվորականների կողմից արձանագրվել են քաղաքացիների տեղաշարժի սահմանափակման դեպքեր, այս մասին նա հրապարակում է արել իր տելեգրամյան ալիքում։
Ըստ հրապարակման՝ ՀՀ և օտարերկրյա քաղաքացիների կանգնեցրել են ճանապարհին, պահանջել թույլտվություն՝ Նռնաձոր մուտք գործելու համար՝ պատճառաբանելով, որ անհրաժեշտ է համապատասխան գրանցում Մեղրիի խոշորացված համայնքում։
Հաղորդվում է, որ որոշ անձինք բերման են ենթարկվել, հարցաքննվել և պահվել մի քանի ժամ, ապա տեղափոխվել Մեղրիի ոստիկանություն, որտեղ նրանց, ըստ աղբյուրի, ցուցաբերվել է պատշաճ վերաբերմունք։
Նշվում է նաև, որ դեպքի վերաբերյալ ակնկալվում է պետական մարմինների արձագանքը և պարզաբանում՝ կապված սահմանափակումների իրավական հիմքերի հետ։
Կարդացեք նաև
29 հուլիսի 2026
Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել հեծանվանավակով ափից հեռացած երկու քաղաքացու
Քաղաքացիներին անվտանգ մոտեցրել են ափ։
Հայաստան29 հուլիսի 2026
ՀՀ–ում 2 մարդ թրաֆիքինգի է ենթարկել անչափահասին և նրա հորը. ՔԿ
Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:
Հայաստան29 հուլիսի 2026
Հայաստանում դեռևս +40 աստիճան տաքություն չի կանխատեսվում. Սուրենյան
Առաջիկա 5 օրն ամենատաք գոտին կշարունակի մնալ Արարատյան դաշտը