Մեղրիում կասեցվել է զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը
Խախտումների պատճառով արտադրամասի գործունեությունը կասեցվել է։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) տեսուչները Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում ստուգումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Արմեն Ավագյանին պատկանող «Մեղրու զովացուցիչ ըմպելիք» արտադրամասում։

Ստուգումների ընթացքում արձանագրվել են սանիտարահիգիենիկ լուրջ խախտումներ․
-
Արտադրական տարածքները չեն ապահովել պատշաճ մաքրում, ախտահանում և պաշտպանություն կենդանիներից, կրծողներից ու միջատներից։
-
Հատակները, դռները, պատերը և առաստաղները չեն համապատասխանել սահմանված պահանջներին (առկա է եղել կեղտի, բորբոսի կուտակման և խոնավության վտանգ)։
-
Բացակայել է անձնակազմի հանդերձարանը։
Խախտումների պատճառով արտադրամասի գործունեությունը կասեցվել է։ Տնտեսվարողին հանձնարարվել է սահմանված վերջնաժամկետում վերացնել թերությունները և տարածքը համապատասխանեցնել սննդամթերքի անվտանգության նորմերին։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։