Մայր Աթոռը դեռ հրավեր չի ստացել ԱԺ անդրանիկ նիստին մասնակցելու համար
9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը նշանակված է օգոստոսի 2-ին՝ ժամը 10:00-ին։

Թեև Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասնակցությունը նորընտիր խորհրդարանի առաջին նիստին ամրագրված է օրենքով, Մայր Աթոռը Նոր Նորքի նստավայրում այս պահին որևէ պաշտոնական հրավեր չունի։
NEWS.am-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ հավելելով, որ փոփոխությունների կամ նոր տեղեկատվության դեպքում հանդես կգան լրացուցիչ ծանուցմամբ։
Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասնակցությունը Ազգային ժողովի անդրանիկ նիստին նախատեսված է «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքով։ 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը նշանակված է օգոստոսի 2-ին՝ ժամը 10:00-ին։
Կարդացեք նաև
29 հուլիսի 2026
Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել հեծանվանավակով ափից հեռացած երկու քաղաքացու
Քաղաքացիներին անվտանգ մոտեցրել են ափ։
Հայաստան29 հուլիսի 2026
ՀՀ–ում 2 մարդ թրաֆիքինգի է ենթարկել անչափահասին և նրա հորը. ՔԿ
Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:
Հայաստան29 հուլիսի 2026
Հայաստանում դեռևս +40 աստիճան տաքություն չի կանխատեսվում. Սուրենյան
Առաջիկա 5 օրն ամենատաք գոտին կշարունակի մնալ Արարատյան դաշտը