Մայիսի 28-ի զորահանդեսին հայկական բանակը կներկայանա նոր համազգեստով
«Այս զորահանդեսը շատ առանձնահատուկ է լինելու»․Նիկոլ Փաշինյան
Մայիսի 28-ին Երևանի Հանրապետության հրապարակում նախատեսված կայանալիք զորահանդեսի ընթացքում Հայաստանի բանակը կներկայանա նոր դաշտային և տոնական համազգեստով։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանի խոսքով՝ այս զորահանդեսը շատ առանձնահատուկ է լինելու։
«Մեր ժողովուրդը այդ զորահանդեսից հետո խնջույք անելու տրամադրություն է ունենալու, որովհետև տեսնելու է իր նոր բանակը՝ նոր համազգեստով, ռազմական նոր տեխնիկայով։ Ընդ որում՝ ցուցադրվող ռազմական տեխնիկայի մի մասն օտարերկրյա արտադրության է, բայց շատ կարևոր մի հատված էլ Հայաստանի Հանրապետության արտադրության է»,- ասել է Փաշինյանը։
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: