Մեծամորի ատոմակայանում իրականացվում են շահագործման ժամկետի երկարացման ծրագրով նախատեսված միջոցառումներ:
Հայաստանը մի քանի երկրներից ստացել է նոր ատոմակայան կառուցելու առաջարկ։

Մեծամորի ատոմակայանում այս պահին իրականացվում են շահագործման ժամկետի երկարացման ծրագրով նախատեսված միջոցառումներ։ Այս մասին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ «Արմենպրես»-ի հետ զրույցում:
«Այս պահին ատոմակայանն անջատված է Հայաստանի էներգետիկ համակարգից, ինչը նշանակում է, որ այնտեղ իրականացվում են շահագործման ժամկետի երկարացման ծրագրով նախատեսված միջոցառումներ։ Նախատեսված դադարը կտևի մոտ հինգ ամիս։ Սա շահագործման ժամկետի երկարացման ամենաերկար ծրագիրն է։ Մենք սովորաբար մեկ ամսից մինչև քառասուն օր տևողությամբ ենք յուրաքանչյուր տարի ատոմակայանը տանում միջոցառումների ծրագրի՝ անջատելով ընդհանուր էներգետիկ համակարգից։ Հնգամսյա ծրագիրն ընթանում է բնականոն հունով, որի ավարտից հետո ատոմակայանի շահագործման ժամկետը կերկարացվի։ Մեր պատկերացումներն այնպիսին են, որ մենք Մեծամորի ատոմակայանն էներգետիկ համակարգում պետք է պահենք այնքան ժամանակ, քանի դեռ նոր ատոմակայանի կառուցումն ավարտված չէ»,- ասել է ՏԿԵ նախարարը։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև նոր ատոմակայանի կառուցմանը և Դավիթ Խուդաթյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը հայտարարել է, որ գնում է փոքր մոդուլյար ատոմակայանների կառուցման ճանապարհով։ Իսկ թե ո՞ր երկրի հետ է պատրաստվում համագործակցել Հայաստանը ՌԴ-ի՞, թե՞ ԱՄՆ-ի, նախարարն ընդգծել է, որ դա կախված կլինի այն մոդելից, որը կընտրի ՀՀ կառավարությունը։
Ի դեպ, այս առումով Հայաստանն առաջարկներ ունի ոչ միայն ՌԴ-ից և ԱՄՆ-ից, այլ նաև Չինաստանից, Կորեայից, Ֆրանսիայից։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։