Մատաղիսում պայթուն է եղել, ադրբեջանցի վիրավորվել
Տուժածը տեղափոխվել է Թերթերի կենտրոնական շրջանային հիվանդանոց։ Դեպքի առթիվ իրականացվում է քննություն։

Ադրբեջանի Աղդերեի շրջանում տեղի է ունեցել ականի պայթյուն է, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Դեպքը գրանցվել է Սուգովուշենի, նույն ինքը՝ Մատաղիս բնակավայրի տարածքում։ Ըստ լուրերի՝ պայթյունի հետևանքով վիրավորվել է շրջանի բնակիչ Մահիր Աբդուլլա օղլու Մաղերրամովը։ Տուժածը տեղափոխվել է Թերթերի կենտրոնական շրջանային հիվանդանոց։ Դեպքի առթիվ իրականացվում է քննություն։ Ըստ Ադրբեջանի ՆԳՆ-ի, Գլխավոր դատախազության և Ականազերծման գործակալության մամուլի ծառայությունների տարածած տեղեկության համաձայն՝ Աղդերեի շրջանի Հաջիգերվենդ գյուղի բնակիչ Մաղերրամով Մահիր Աբդուլլա օղլուն (ծնված՝ 1982 թ.) աջ ոտքի վնասվածք է ստացել՝ հակահետևակային ականի պայթյունի հետևանքով, նախկին շփման գծի՝ ականներից չմաքրված տարածքում։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։