Մասուդ Փեզեշկիանը բարձր գնահատական է տվել Իսլամական համայնքի հետ համերաշխություն պահպանելու Էրդողանի դիրքորոշմանը
"Եղբայրական Թուրքիան մեծ դեր է խաղում իսլամական համայնքի հետ համերաշխության դրսևորման գործում"

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշկիանը իր X-ի միկրոբլոգում շնորհակալական ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին։
«Բարձր գնահատականի է արժանի իմ թանկագին եղբոր՝ Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի վճռական դիրքորոշումը, որով նա դատապարտում է ագրեսիվ սիոնիստական ռեժիմը։
Եղբայրական թուրք ժողովուրդը երկար տարիներ կարևոր դեր է խաղում իսլամական համայնքի հետ համերաշխության դրսևորման գործում։
Աստծո օրհնությամբ մենք հետագայում ևս կշարունակենք ընթանալ այս արժանի ճանապարհով», — գրել է նա։
Կարդացեք նաև
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Իսրայելի դեսպանատունը գովեստի խոսքեր է հղել Ադրբեջանին՝ «քաջության ու վճռականության» համար
Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունը X-ի իր պաշտոնական էջում շնորհավորական ուղերձ է հրապարակել՝ նոյեմբերի 8-ի կապակցությամբ՝ ընդգծելով «Ադրբեջանի ժողովրդի քաջությունն ու ազգային միասնությունը»։
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Ադրբեջանի պաշտպանության նախարար վարակվել է կորոնավիրուսով
Ալիևը Էրդողանին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին։
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Ալիևը՝ Էրդողանի հետ հանդիպմանը․ «Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են»
Ալիևը կրկին ընդգծել է Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական միասնությունն ու եղբայրական կապերի անխախտելիությունը։