Բաքուն՝ ճնշման տակ․ Թեհրանը պահանջում է պարզաբանումներ
Մոթաքիի փոխանցմամբ՝ փորձագիտական տվյալները փաստում են, որ Իրանի հյուսիսային շրջանների դեմ Իսրայելի իրականացրած ագրեսիայի ընթացքում օգտագործվել է Ադրբեջանի օդային տարածքը։

Իրանի նախկին արտգործնախարար, խորհրդարանի պատգամավոր Մանուչեհր Մոթաքին հանդես է եկել աղմկահարույց հայտարարություններով՝ ուղղված տարածաշրջանային դերակատարներին և Իսրայելի հետ նրանց համագործակցությանը, հայտնում են իրանական ԶԼՄ-ները։ Իր հարցազրույցում դիվանագետը մասնավորապես անդրադարձել է Ադրբեջանի և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) դերակատարմանը Իրանի դեմ ուղղված գործողություններում։
Մոթաքիի փոխանցմամբ՝ փորձագիտական տվյալները փաստում են, որ Իրանի հյուսիսային շրջանների դեմ Իսրայելի իրականացրած ագրեսիայի ընթացքում օգտագործվել է Ադրբեջանի օդային տարածքը։
«Առկա տեղեկությունների համաձայն՝ օգտագործվել են նաև ադրբեջանական օդանավակայանները, իսկ իսրայելական տեխնիկայի վառելիքի լիցքավորումն իրականացվել է հենց Ադրբեջանի տարածքից։ Մենք հարևան երկիր ենք և ձգտում ենք բարիդրացիական հարաբերությունների, սակայն այս հարցերը պահանջում են հստակ պարզաբանումներ», — նշել է պատգամավորը։
Նախկին արտգործնախարարը պնդում է, որ Իսրայելի դեսպանատները տարածաշրջանում, մասնավորապես՝ Բաքվում, Հյուսիսային Իրաքում և Աբու Դաբիում, ծառայում են որպես լրտեսների հավաքագրման և հետախուզական գործունեության կենտրոններ։ Այս համատեքստում նա առանձնակի քննադատության է ենթարկել Էմիրությունների վարքագիծը՝ այն որակելով որպես «վատագույնը» տարածաշրջանում։
Մոթաքին հնչեցրել է ուղիղ սպառնալիք՝ կապված հնարավոր պատերազմական գործողությունների վերսկսման հետ.
-
Ներդրումային թիրախներ. Իրանն ունի այն բոլոր սիոնիստների հասցեներն ու ներդրումային տվյալները, ովքեր ստացել են ԱՄԷ քաղաքացիություն։ Պատերազմի դեպքում դրանք դառնալու են լեգիտիմ թիրախներ։
-
Ամերիկյան ներկայություն. Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանում, Հյուսիսային Իրաքում և Պարսից ծոցում տեղակայված ամերիկյան ռազմակայանների հարցը պետք է ստանա վերջնական լուծում։
Մոթաքին շեշտել է, որ վերջին 47 տարիների ընթացքում Թեհրանի դրսևորած բարի կամքը պարբերաբար չարաշահվել է։ Որպես դրական օրինակ նա մատնանշել է Օմանի հետ համագործակցությունը, որն ընդունել է Իրանի դիրքորոշումները, ի տարբերություն Էմիրությունների, որոնց գործելաոճը նա համարում է թշնամական։
Կարդացեք նաև
Տարածաշրջան16 սեպտեմբերի 2026
Ալիևի՝ Հայաստանի հասցեին վերջին հայտարարությունները չեն աջակցում խաղաղության օրակարգին. ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյան
Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը երբեք չի պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը հեշտ գործընթաց է լինելու։
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվարից օգոստոս ամիսներին կազմել է 1,336,000 դոլար
Թուրքիան առաջին անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում Հայաստան կատարված արտահանումների վերաբերյալ
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Ադրբեջանական «պատմության» ֆիասկոն․ հայերեն արձանագրությունը փլուզեց Գանձասարը «աղվանական» ներկայացնելու փորձը
Գանձասարում հայերեն արձանագրությունը՝ պատմական աղավաղման անհարմար վկայություն։