Լրացուցիչ հնարավորություններ ներդրումային ֆոնդերի և հայաստանյան ընկերությունների համար
Ըստ հիմնավորման՝ նախագծի ընդունմամբ նոր և ավելի լայն հնարավորություններ կստեղծվեն ինչպես Հայաստանում գործող ներդրումային ֆոնդերում, այնպես էլ, որպես հետևանք, հայաստանյան այլ ընկերություններում լրացուցիչ ներդրումներ ներգրավելու համար:

Հայաստանում ոչ հրապարակային ներդրումային ֆոնդերի մասնակիցների առավելագույն թիվը ներկայիս 49-ի փոխարեն առաջարկվում է սահմանել 99: Ազգային ժողովի հունիսի 18-ի նիստում այս մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը:
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Ըստ հիմնավորման՝ նախագծի ընդունմամբ նոր և ավելի լայն հնարավորություններ կստեղծվեն ինչպես Հայաստանում գործող ներդրումային ֆոնդերում, այնպես էլ, որպես հետևանք, հայաստանյան այլ ընկերություններում լրացուցիչ ներդրումներ ներգրավելու համար:
Գլխադասային՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը նիստի ընթացքում ներկայացրել է հանձնաժողովի անդամ Նարեկ Ղահրամանյանը։ Նա գործընկերներին կոչ է արել կողմ քվեարկել ներկայացված օրենսդրական փոփոխությանը:
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։