Լատվիայի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է
ՀՀ ԲՏ նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է պատվիրակությանը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մայիսի 6-ին հանդիպել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեի գլխավորած պատվիրակության հետ։
Տեղեկությունը տրամադրում է ՀՀ ԲՏ նախարարությունը:
Հանդիպման ընթացքում նախարար Հայրապետյանը ներկայացրել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման առաջնահերթությունները։
Կողմերը քննարկել են արհեստական բանականության ոլորտում բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներին հասանելիությանը, ինչպես նաև «ԱԲ գործարանների» կառուցմանն առնչվող հարցեր։
Հանդիպման առանցքային թեմաներից էին Հայաստանում ընդունված «Կիբեռանվտանգության մասին» օրենքը և դրա կիրառման ընթացքը, ինչպես նաև փոխգործակցության հնարավորությունները՝ կարողությունների զարգացման և կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության ուղղություններով։
Կողմերն անդրադարձել են նաև թվային ենթակառուցվածքների զարգացման ոլորտում փորձի փոխանակմանը, ստարտափ էկոհամակարգի խթանմանը, ռազմարդյունաբերությանը, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շրջանակում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին։
Քննարկվել են փոխադարձ այցելությունների կազմակերպման, ինչպես նաև Լատվիայում նախատեսվող ոլորտային միջոցառումներին և մասնագիտական հարթակներին հայկական կողմի մասնակցության հնարավորությունները՝ եվրոպական ընկերությունների ներգրավմամբ համատեղ ծրագրերի զարգացման նպատակով։
Հանդիպման ավարտին կողմերը ընդգծել են փոխշահավետ համագործակցության համար առկա ներուժը և ձեռք բերել պայմանավորվածություններ հետագա քայլերի վերաբերյալ։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։